ՀՀ-ում կորոնավիրուսի 158 նոր դեպք կա և 5 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 158 նոր դեպք կա և 5 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 172,216 -ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 158-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 5 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից և 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3195-ը դեպք կա, այլ պատճառով՝ 817։

Ապաքինվել է ևս 117 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 163,511 է։ Փաստացի բուժվողների թիվը 4693 է։

Փետրվարի 28-ին 4372 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 733,639 թեստավորում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---