ՀՅԴ-ականները մտել են Կառավարության 3-րդ շենք․Կոչ են անում չտրվել նախարարների ճնշումներին

ՀՅԴ-ականները մտել են Կառավարության 3-րդ շենք․Կոչ են անում չտրվել նախարարների ճնշումներին

PanARMENIAN.Net - ՀՅԴ-ական ակտիվիստները մտել են ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ տեղակայված են որոշ նախարարություններ, հայտնում է Yerkir.am-ը։

Նրանք իրազեկման ակցիա են իրականացնում, «որպեսզի գործող իշխանությունները, իշխանական լծակներն օգտագործելով, չկարողանան պետական սեկտորի աշխատակիցներին բռնի տանել Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին»։

«Այսօր, երբ մեր երկիրը շատ կարևոր փուլում է գտնվում, պետական աթոռները զավթած նախարարները չպետք է զբաղվեն դավաճան Նիկոլ Փաշինյանի այսօրվա հավաքը լցնելով։ Մենք չենք եկել շենքը գրավելու, եկել ենք ձեզ՝ բոլորիդ, տեղեկացնելու, որ զբաղվեք ձեր գործով, քանի որ նախարարները աշխատավարձեր են ստանում մեր հարկեից գոյացած գումարներով»,- ասել է ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը։

Ցուցարարները հայտարարել են, որ իշխանություններն այլևս չեն ներկայացնում ՀՀ ազգային շահերը, և այս իշխանություններն իրավունք չունեն ներկայացնելու մեզ՝ որպես ժողովուրդ և պետություն։

«Ձեր նախարարները, ձեր կառավարության ղեկավարը՝ վարչապետը, կապ չունեն Հայաստանի և հայության հետ, նրանց միայն սատարում են Թուրքիան և Ադրբեջանը, ուրեմն, ձեզ կոչ ենք անում չտրվել նրանց ճնշումներին, սադրանքներին։ Ոչ մի սպառնալիք չի կարող խոչընդոտել ձեզ՝ կատարելու ձեր իրավունքներն ու պարտականությունները»,-ասել է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։

Մարտի 1-ին Երևանում 4 հանրահավաք է նախատեսված, որից 3-ը (այդ թվում՝ վարչապետի հրավիրած)՝ գրեթե նույն ժամին։ Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ՝ 18։30-ին։

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։

Արմեն Սարգսյանը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի նախագիծը: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---