Մովսես Հակոբյան․ Պնդում եմ՝ «Իսկանդերը» պատերազմի ժամանակ կրակել է

Մովսես Հակոբյան․ Պնդում եմ՝ «Իսկանդերը» պատերազմի ժամանակ կրակել է

PanARMENIAN.Net - «Իսկանդերը» պատե­րազմի ժամանակ կրակել է, նախկինում իր հնչեցրած հայտարարությունը վերահաստատել է պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

«Ձեր առաջ շարքային զինվոր չի կանգնած, չէ՞, որ չճշտված ինֆորմացիա հրապարակի: Պատասխանում եմ և պնդում՝ «Իսկանդերը» պատե­րազմի ժամանակ կրակել է: Այսքանը, մնացածի մասով, թե ով, ինչու, ապա դա իմ խնդիրը չի»,- ասել է նա «Իրավունք» թերթին, փոխանցում է «Առավոտը»։

Հակոբյանը պատերազմից հետո էլ էր հայտարարել, որ «Իսկանդերը» կիրառվել է, բայց այլ մանրամասներ չէր նշել։

Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը, պատասխանելով երկորրդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, ասել էր, որ Արցախում կրակած Իսկանդերը չի պայթել կամ պայթել է 10%-ով։ Հայտարարությունը լայն արձագանք էր ստացել նաև ռուսական լրատվամիջոցներում։ Մասնավորապես, ընգծվում էր, թե ՀՀ վարչապետը կասկածի տակ է դրել ռուսական զենքի արդյունավետությունը։ Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ից հայտարարել էին, որ Արցախում Իսկանդեր-Մ տեսակի զենք չի օգտագործվել։ Մարտի 1-ին վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, թե «Փաշինյանն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն «Իսկանդերի» հետ կապված իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---