Սիմոնյան․ Ռուսական զենքն ամենալավն է

Սիմոնյան․ Ռուսական զենքն ամենալավն է

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ, իր կարծիքով, ռուսական զենքն ամենալավն է, բայց խնդիրները, որ ի հայտ են եկել, ոչ պակաս լավ հայտնի են ռուս գործընկերներին։ Սիմոնյանն այդպես է մեկնաբանել ռուսական «Իսկանդերների» մասին Փաշինյանի հայտարարությունն ու ռուսական կողմի արձագանքը, թե վարչապետին ճիշտ չեն զեկուցել։

«Ես համարում եմ, որ ռուսական զենքն ամենալավ զենքն է, և համարում եմ ՌԴ գործողությունները պատերազմի ընթացքում մաքսիմալ դաշնակցային են եղել, բայց ես համարում եմ, որ այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել, ոչ պակաս լավ հայտնի են նաև մեր ռուս գործընկերներին»,- ասել է Սիմոնյանն ԱԺ-ում ճեպազրույցում, գրում է Sputnik Արմենիան։

Նա ասել է նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական հարաբերությունները նորմալ է համարում, բայց նորմալ չի համարում, որ ինքը մտնի այդ թեմայի մեջ։

Փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերը» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել էր, որ Սարգսյանը թող հարց տա՝ ինչո՞ւ է «Իսկանդերը» պայթել 10%-ով։ Փետրվարի 25-ին ՌԴ ՊՆ–ն հայտարարեց, որ Ղարաբաղում «Իսկանդեր» ընդհանրապես չի կիրառվել։

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն էլ հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն «Իսկանդերի» հետ կապված իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել։«Ավելին, վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---