Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում ՀՀ պետք է հոգ տանի տեղական արտադրողի մասին

PanARMENIAN.Net - «Հայաստանի Ազգային Ժողովում անհրաժեշտ է հաստատել «Արդյունաբերության մասին» օրենքը եւ ստեղծել Արդյունաբերության նախարարություն»,- ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի ապրանքարտադրողների Միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքով, համաշխարհային տնտեսական ճգնաժամի եւ ազգային դրամի առնչությամբ Հայաստանի Կենտրոնական բանկի նոր քաղաքականության պայմաններում կառավարությունը «պետք է հոգ տանի տեղական արտադրողի եւ երկրի արդյունաբերության մասին»:



«30-ական թթ., երբ Ամերիկան առաջին անգամ ճգնաժամ ապրեց, ԱՄՆ-ն «Արդյունաբերության վերականգնման մասին» օրենք ընդունեց, այժմ Հայաստանը գտնվում է նույնանման իրադրության մեջ»,- ասել է նա` ավելացնելով, որ արդյունաբերության խթանման համար անհրաժեշտ է ստեղծել նաեւ ներդրումային ֆոնդ, որը կզբաղվի ներկրման ռազմավարությամբ: Դա կօգնի նվազեցնելու ներկրվող ապրանքի ծավալը, որը 2008թ. կազմել է 4,4 մլրդ դրամ: Սաֆարյանի կարծիքով, 10-15% պետք է կազմեն ռազմավարական նշանակության ապրանքները: «Այդ դեպքում կառավարությունը առեւտրական կապիտալ կունենա, իսկ այն կարող է փոխանակվել արդյունաբերական կապիտալի հետ` արդյունաբերության վարկավորում ցածր տոկոսադրույքներով եւ երկար ժամկետով: Արդյունաբերողները այդպիսի քայլեր են ակնկալում կառավարությունից»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ Սաֆարյանը հաղորդել է, որ Հայաստանի կառավարությունը որոշ քայլեր է ձեռնարկում. կազմակերպում է արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների, ներկրողների հետ հանդիպումներ` նրանց կոչ անելով միջոցներ ներդնել տեղական արտադրության մեջ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---