Թուլացած իմունիտետով հիվանդների օրգանիզմում կորոնավիրուսը կարող է երկար մնալ 4 մարտի 2021 - 20:38 AMT PanARMENIAN.Net - Թուլացած իմունիտետով հիվանդների օրգանիզմում կորոնավիրուսը կարող է պահպանվել մինչև մի քանի ամիս, մուտացիաներ կուտակել և հակամարմինների հանդեպ կայուն վիրուսի շտամ առաջացնել։ Այդ մասին ասվում է ԱՄՆ գիտնականների հետազոտության մեջ, որը հրապարակվել է medRxiv պորտալում։ Գիտնականները հայտնաբերել են լեյկեմիայի սուր հիվանդությամբ պացիենտի, որը վարակիչ էր նրա մոտ Covid-19-ի հայտնաբերումից նույնիսկ 250 օր անց և հետազոտության հրապարակման պահին։ Ընդ որում, վիրուսը 20-25 տարեկանների խմբին պատկանող այդ մարդու օրգանիզմում մի քանի մուտացիայի էր ենթարկվել, որոնցից մեկը հանդիպում է բրիտանական շտամի գենոմում, գրում է «Վեդոմոստին»։ «Մտահոգություն կա, որ ճնշված իմունիտետով մարդիկ, որոնք վարակված են SARS-CoV-2-ով, կարող են ռեզերվուար հանդիսանալ մուտացիաների կուտակման և նոր շտամերի առաջացման համար, որոնք կարող են խուսափել իմունային արձագանքից»,- զգուշացրել են հետազոտության հեղինակները։ Երկու այլ պացիենտի դեպքում՝ 5-ից փոքր տղայի և աղջկա մոտ վիրուսը պահպանվել է ավելի կարճ ժամանակ՝ 91 և 230 օր համապատասխանաբար, սակայն դա ևս տևական ժամկետ է։ Բոլոր 3 հիվանդի դեպքում ախտորոշված է եղել արյան քաղցկեղի տեսակներից մեկը՝ սուր B-բջջային սակավարյունություն։ Այդ հիվանդության դեպքում օրգանիզմը գրեթե չի արտադրում առողջ B-բջիջներ, որոնք պատասխանատու են հակամարմինների առաջացման և ադապտիվ իմունիտետի աշխատանքի համար։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |