Նախարար․ ԴՆԹ փորձաքննվել է մոտ 2000 զոհված զինծառայողի մարմին![]() 4 մարտի 2021 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ մարտի 4-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, մոտ 2000 զոհված զինծառայողի մարմի փորձանմուշի նույնականացում է իրականացվել ԴՆԹ հետազոտության միջոցով: Նա հավելել է, որ արդեն շատ փոքրաթիվ փորձանմուշներ կան, որոնք սպասում են փորձաքննության, գրում է Aysor.am-ը։ Արձագանքելով դիտարկմանը, թե զինծառայողների ծնողներից ոմանք հայտարարել էին, որ ԴՆԹ անալիզները երբեմն կեղծվում են, Ավանեսյանը պատասխանել է․ «2-3 բողոք է եղել, որոնք անհատական քննվել են, պարզաբանվել են և որևէ սխալի կամ անվստահության տեղ չի մնացել»։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի փետրվարի 13-ը ներառյալ կատարվել է 3577 դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ավելի վաղ Ազգային ժողովում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ հայկական կողմի զոհերի թիվը 4000-ը չի անցնելու։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |