Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ 11 զոհ կա

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ 11 զոհ կա

PanARMENIAN.Net - Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռի վթարի հետևանքով 11 թուրք զինվորական է մահացել, ևս 3-ը՝ վիրավորվել։

«Բինգյոլից Թաթվան ուղևորվող Cougar տիպի ուղղաթիռի հետ կապը խափանվել է Երևանի ժամանակով 15։25-ին։ Անմիջապես որոնումների են ուղարկվել ԱԹՍ-ներ, CN-235 ինքնաթիռն ու ուղղաթիռը։ Պարզվել է, որ ուղղաթիռը կործանվել է»,-ասել են Թուրքիայի ՊՆ-ում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նախնական տվյալների` վթարի պատճառ կարող էր դառնալ վատ եղանակը կամ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը։

Վթարից զոհվածների թվում է նաև Թուրքիայի ցամաքային զորքերի 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշը։

Photo. AFP
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---