ՅՈւՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը շտապ հեռացել է ՀՀ-ից![]() 9 մարտի 2021 - 10:16 AMT PanARMENIAN.Net - ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարՄարին Քլարկ-Հաթթինգ հապճեպ լքել է Հայաստանը, PanARMENIAN.Net ին ասաց արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ֊ի Մշտական Համակարգողը ու ՅՈՒՆԻՍԵԴ-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»,-նշեց Նաղդալյանը։ Թե ինչ թերացումների մասին է խոսքը, պաշտոնական աղբյուրներն առայժմ լռում եմ: Ավելի վաղ Mediaport Տելեգրամ-ալիքը գրել էր, որ նա լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, ինչի հետևանքով, ՀՀ իշխանությունների կողմից հայտարարվել է «պերսոնա նոն գրատա»: Մարին Քլարկ-Հաթինգը ՅՈւՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը ստանձնել է 2020 թ. հուլիսին։ Մինչ այդ՝ 2016-2020 թթ․, որպես ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ պաշտոնավարել է Մալայզիայում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |