Բաղրամյանն ու ԱԺ մուտքերը շարունակում են փակ մնալ

Բաղրամյանն ու ԱԺ մուտքերը շարունակում են փակ մնալ

PanARMENIAN.Net - Մարտի 10-ի առավոտի դրությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան և շրջափակված՝ Ազգային ժողովի մուտքերը։

ԱԺ մուտքերի մոտ ու պողոտայում վրաններ են տեղադրված, ոստիկանական ուժեր են կուտակված։

Մարտի 9-ին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կոչով ցուցարարները շրջափակել են Ազգային ժողովի բոլոր մուտքերը։ Նա հայտարարել էր, թե ԱԺ-ի շուրջ դրված իրենց վրանները կհանեն ու կհեռանան այն ժամանակ, երբ վարչապետ Փաշինյանը հրաժարական տա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---