ՀՀ ԶՈւ-ն զորավարժություններ կանցկացնի մարտի 16-20-ը

ՀՀ ԶՈւ-ն զորավարժություններ կանցկացնի մարտի 16-20-ը

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-20-ը Զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ։

Մարտավարական և մարտավարամասնագիտական զորավարժություններին ընդգրկվում է մոտ 7500 զինծառայող, մոտ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոց, մոտ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոց, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին կներգրավվեն նաև օդային հարձակման միջոցներ (ավիացիա):

Զորավարժությունների նպատակն է․

- ստուգել զորքերի մարտունակությունը, օպերատիվ օղակի կառավարման կարողությունները և ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները,

- ճշտել հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը,

- անցկացնել ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ, ինչպես մարտական, այնպես էլ ոչ մարտական հրաձգություններով:

Ադրբեջանի զինված ուժերը մարտի 15-18-ը լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն՝ մինչև 10,000 զինծառայողի մասնակցությամբ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---