Բուլղարիայում ևս կասեցվել է AstraZeneca-ի կիրառումը

Բուլղարիայում ևս կասեցվել է AstraZeneca-ի կիրառումը

PanARMENIAN.Net - Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը կարգադրել է կասեցնել երկրում AstraZeneca ընկերության պատվաստանյութի կիրառումը։ Գործընթացը կասեցվել է մինչև Եվրոպայի դեղամիջոցների գործակալության (EMA) գրավոր եզրակացության հրապարակումը պատվաստանյութի անվտանգ լինելու մասին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Քանի դեռ չկա Եվրոպայի դեղամիջոցների գործակալության (EMA) հստակ և պարզ եզրակացություն՝ արդյոք կարելի է օգտագործել AstraZeneca-ի պատվաստանյութը, թե՝ ոչ, պահանջում եմ դադարեցնել դրա կիրառումը»,- հայտարարել է Բուլղարիայի վարչապետը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵՄ մի շարք երկրներ կասեցրել են AstraZeneca-ի կիրառումը հիվանդների մոտ տրոմբի առաջացման մասին տեղեկություններից հետո։ Պատվաստանյութի կիրառումը կասեցրել են Ավստրիան, Էստոնիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը և Լատվիան։

Եվրոպայի դեղամիջոցների կանոնակարգողը հորդորել է երկրներին օգտագործել պատվաստանյութը, իսկ AstraZeneca ընկերությունը հավաստիացրել, որ այն անվնաս է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ուսումնասիրում է Եվրամիության մի շարք երկրներում կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառումը կասեցնելու վերաբերյալ հաղորդագրությունները։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---