ArmHiTec-2021-ը հետաձգվել է՝ կանցկացվի 2022-ին13 մարտի 2021 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Մարտին Երևանում կայանալիք սպառազինության ու պաշտպանական տեխնոլոգիաների III միջազգային ArmHiTec-2021 ցուցահանդեսը հետաձգվել է՝ կանցկացվի 2022 թվականին՝ մարտի 31-ից ապրիլի 2-ը։ Այդպիսի որոշում է կայացրել ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը, ասվում է ցուցահանդեսի կայքում։ ArmHiTec-2021 ցուցահանդեսն անցկացվելու էր մարտի 25-27-ը։ Դրա հետաձգումը պայմանավորված է ՀՀ-ում «համաճարակաբանական իրավիճակի վատթարացմամբ և Covid-19-ի տարածումը կանխելու նպատակով զանգվածային միջոցառումների սահմանափակումներով»։ ArmHiTec միջազգային ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերական համալիրի առաջատար ձեռնարկությունների նորարարական մշակումները: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման պայմանավորվածությունը «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը»,–գրել է նա Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, որը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Բաքու Նա շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Մարտ ամսին նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել էր 0.25 տոկոսով |