Իսլանդիայի և Ռումինիայի հետ ՀՀ հավաքականի հանդիպումների տոմսերն արդեն վաճառվում են

Իսլանդիայի և Ռումինիայի հետ ՀՀ հավաքականի հանդիպումների տոմսերն արդեն վաճառվում են

PanARMENIAN.Net - Մարտի 15-ից մեկնարկել է Հայաստան-Իսլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում։ Նույն օրը հասանելի կլինեն նաև Հայաստան-Ռումինիա հանդիպման տոմսերը, տեղեկացնում է Ֆուտբոլի ֆեդերացիան։

Տոմսերը հասանելի են նաև առցանց։

Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներն Աշխարհի առաջնության ընտրական փուլում կանցկացվեն երկրպագուների ներկայությամբ:

Covid-19-ի սահմանափակումներից ելնելով՝ մարտի 28-ին կայանալիք Հայաստան-Իսլանդիա և մարտի 31-ին կայանալիք Հայաստան-Ռումինիա հանդիպումներին կարող է ներկա գտնվել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տարողության 30%-ի չափով երկրպագու:

Սահմանվել են տոմսերի հետևյալ գները՝

Հարավային և Հյուսիսային տրիբունաներ՝ 2000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 5000 (եզրերում) և 7000 (կենտրոնական) դրամ

Արևմտյան տրիբունա՝ 8000 (եզրերում) և 10,000 (կենտրոնական) դրամ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---