Քաղավիացիա․ Իրանում հայտնված Boeing-ում մի շարք խնդիրներ կան, թռիչքն անհնար է

Քաղավիացիա․ Իրանում հայտնված Boeing-ում մի շարք խնդիրներ կան, թռիչքն անհնար է

PanARMENIAN.Net - Իրանում հայտնված հայկական Fly Armenia Airways ընկերության Boeing ինքնաթիռում թռիչքային և տեխնիկական անձնակազմի կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, դրանք ներկա պահին օդանավի թռիչքը դարձնում են անհնարին, հայտարարել են Քաղավիացիայի կոմիտեից։

«Ընկերությունը, որպես օդանավի շահագործման, թռիչքային անվտանգության, տեխնիկական սպասարկման, ավիացիոն անվտանգության, անձնակազմի և օդանավի հետ կապված բոլոր հարցերով պատասխանատու, իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ թերությունները վերացնելու ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ։

Կոմիտեից նշում են, որ Արտաքին գործերի նախարարության ու Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ ջանում են օդանավը Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։

Ավելի վաղ ավիաընկերությունը հայտարարել էր, որ թռիչքուղու փոփոխությունը տեղի է ունեցել առանց ընկերության համաձայնության և գիտության։ «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան՝ ԱՄՆ դեսպանատնից նշել էին, որ տեղյակ են հայկական ինքնաթիռի՝ Իրանում գտնվելու մասին։ Դեսպանատնից հիշեցրել էին, որ ԱՄՆ օրենսդրությունն արգելում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին և նման գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում։

Ընթերցեք նաև․ ԱԱԾ փոխտնօրենը՝ Իրանում հայտնված Boeing-ի մասին․ Զավթման մեղադրանքով քրգործ կա

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---