Լրագրող․ Նախարար Արշակյանը հարձակվել է ինձ վրա, կոտրել համակարգիչս![]() 18 մարտի 2021 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Լրագրող Փայլակ Ֆահրադյանը հայտարարել է, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հարձակվել է իր վրա Երևանի սրճարաններից մեկում։ Լրագրողը Ոստիկանությանը հորդորել է իր ուղիղ միացումն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին։ Լրագրողն այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով՝ նշելով, որ մոտեցել է նախարարին` հարցնելու՝ թե ինչու է աշխատանքային ժամին սրճարանում։ Ֆահրադյանը նշել է, որ իր ձեռքն է վնասվել, նախարարը հարվածել և կոտրել է իր համակարգիը, վնասվել է նաև նրա հեռախոսը։ «Արշակյանը նախ ասաց, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են։ Այդ տեսանյութը ինձ մոտ կա։ Դրանից հետո խնդրեց անջատել տեսախցիկը, երբ անջատեցի, վերջինս ասաց, թե կհիշի այս օրը և սկսեց սպառնալ։ Ես իրեն ասացի, երբ ուզում ես կարող ենք հիշել, բայց եթե նախարար ես` չի նշանակում, որ իմ հետ կարող ես այդ տոնով և այդ ձևով խոսել»,-ասել է լրագրողը՝ նշելով, որ դրանից հետո Արշակյանը եկել է իր հետևից ու հարձակվել իր վրա։
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |