Արշակյանը դեմ է բռնությանը և պատրաստ է պատասխանատվություն կրել

Արշակյանը դեմ է բռնությանը և պատրաստ է պատասխանատվություն կրել

PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, որը սրճարանում հարվածել էր լրագրող Փայլակ Ֆահրադյանին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դեմ է բռնությանը և պատրաստ է պատասխանատվություն կրել։

«Միջադեպի հետ կապված նախ և առաջ ցանկանում եմ հայտնել, որ դեմ եմ ցանկացած բռնության և առաջնորդվում եմ հարցերի քաղաքակիրթ մեթոդներով լուծման սկզբունքով։

Յուրաքանչյուր քաղաքացի ունի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնամխելիության իրավունք։ Մեր հասարակության ցանկացած մասնակից, լինի պաշտոնյա, թե լրագրող առաջին հերթին մարդ է, ունի էմոցիաներ և նրբանկատ է հատկապես ընտանիքին վերաբերվող ցանկացած հարցում։

Ցանկանում եմ ներողություն խնդրել միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից, բոլոր նրանցից, ում հանգիստն իմ արարքով խաթարել եմ։

Վերջում ցանկանում եմ նշել, որ պատրաստ եմ կրել պատասխանատվություն միջադեպի կապակցությամբ»,-ասվում է նախարարի գրառման մեջ։

Ավելի վաղ լրագրող Փայլակ Ֆահրադյանը հայտարարել է, որ Հակոբ Արշակյանը հարձակվել է իր վրա Երևանի սրճարաններից մեկում։ Լրագրողը Ոստիկանությանը հորդորել է իր ուղիղ միացումն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին։Լրագրողն այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով՝ նշելով, որ մոտեցել է նախարարին` հարցնելու՝ թե ինչու է աշխատանքային ժամին սրճարանում։ Ֆահրադյանը նշել է, որ իր ձեռքն է վնասվել, նախարարը հարվածել և կոտրել է իր համակարգիը, վնասվել է նաև նրա հեռախոսը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---