Մարուքյան. Այս փուլում նոր ԸՕ շուրջ կոնսենսուսի գալը հնարավոր չենք համարում

Մարուքյան. Այս փուլում նոր ԸՕ շուրջ կոնսենսուսի գալը հնարավոր չենք համարում

PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հնարավոր չի համարում մինչև հունիսի 20-ին հայտարարված արտահերթ ընտրությունները նոր Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսը։

«Եթե փորձ արվի նոր ԸՕ ընդունել, դա կտևի 20 օր, մեկ ամիս: Դա կնշանակի պրոցեսի ընթացքում փոխել խաղի կանոնները: Այս փուլում մենք չենք տեսնում հնարավորություն գալ կոնսենսուսի այդ հարցով»,- նշել է Մարուքյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Ըստ պատգամավորի, իրենց անհանգստացնում է այն, որ խաղի ընթացքում խաղի նոր կանոններ ստեղծելը ետ կգցի պրոցեսները, ինչպես նաև խորհրդարանում կնվազի մարզային ներգրավվածությունը։

«Ընտրական օրենսգրքի նախագծի վրա շուրջ մեկ տարի աշխատանքներ են ընթացել, «Լուսավոր Հայաստանն» ամենակառուցողական ձևով մասնակցել է այդ աշխատանքներին։ «Լուսավոր Հայաստանն» առաջարկել է բաց ցուցակ ռեյտինգային ամբողջ հանրապետությունում, սակայն չի ընդունվել այդ տարբերակը՝ չնայած շնորհակալ ենք, որ այդ տարբերակն է ուղարկված Վենետիկի հանձնաժողով: Այս պահին ունենք իրողություն՝ խորհրդարանական ուժերի կոնսենսուսի արդյունքում կա հայտարարված խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր, և այդ օրը հայտարարելու պահից սկսած՝ մեկնարկել է սպասվող ընտրությունների աշխատանքը»,- ասել է Մարուքյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hունիսի 20-ին ՀՀ-ում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։Նա այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ հունիսի 20-ը որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր ընդունելի է ԼՀԿ համար։

Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ դեռևս փաստ չէ, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ տեղի են ունենալու, իսկ եթե տեղի ունենան կարող են լինել ոչ թե ելք ստեղծված իրավիճակից, այլ նոր ճգնաժամի սկիզբ։

Ընթերցեք նաև․ Մարուքյանը` արտահերթի շուրջ կարծիքների մասին․ Վերջապես կողմնորոշվեք` ինչ էիք ուզում, որ այդպես էլ չստացվեց

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---