ՀՀ-ում կորոնավիրուսի 1071 նոր դեպք է գրանցվել և 16 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1071 նոր դեպք է գրանցվել և 16 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 183,127-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1071-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 16 դեպք է գրանցվել, 12-ը՝ կորոնավիրուսից, և 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3332 դեպք կա, այլ պատճառով՝ 855։

Ապաքինվել է ևս 459 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 167,977 է։ Փաստացի բուժվողների թիվը շարունակում է աճել՝ հասնելով 10,963-ի:

Մարտի 19-ին 5959 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 799,637 թեստավորում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---