Փաշինյան․ Տեր-Պետրոսյանը երկու անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել

Փաշինյան․ Տեր-Պետրոսյանը երկու անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում, անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, ասել է, թե Տեր-Պետրոսյանն իր կարիերայի ընթացքում երկու անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել, տեղեկացնում է Aysor.am-ը։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ավելի վաղ հայտարարել է, որ թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ ՀՀ վարչապետի շահերից բխող միակ ելքը վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում:

«Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ կազմակերպենք, վարչապետը Հայաստանից գնա, ուրիշ երկրում ապաստան գտնի։ Չհասկացա։ Լևոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքական փառահեղ կարիերայի ընթացքում երկու անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել։ Ես նմա՞ն եմ մարդու, որ կարող է փախնել։ Եթե իմ ժողովուրդը պետք է որոշի, որ ինձ գնդակահարելու ա, ես խոնարհ կանգնելու եմ էդ գնդակահարության պատի տակ։ Որևէ մեկը չմտածի, թե ժողովրդի կայացրած որևէ որոշումից կփախնեմ։ Եվ դուք ունեք էդ իրավունքը, ժողովո՛ւրդ։ Փախնողները թող մտածեն փախնելու մասին»,-ասել է նա։

Փաշինյանն ասել է նաև, որ ինքը ժողովրդի տված վստահությունը չի անարգի որևէ փախուստով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hունիսի 20-ին ՀՀ-ում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։Նա այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ հունիսի 20-ը որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր ընդունելի է ԼՀԿ համար։

Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ դեռևս փաստ չէ, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ տեղի են ունենալու, իսկ եթե տեղի ունենան կարող են լինել ոչ թե ելք ստեղծված իրավիճակից, այլ նոր ճգնաժամի սկիզբ։

 Ուշագրավ
Տեղի կունենա Լվրովի և Այվազյանի համատեղ մամուլի ասուլիսը
Ըստ նրա՝ նախադրյալներ են կան, որ այնպիսի քաղաքական ուժի լիդեր պետք է դառնա ղեկավար, որը երբևիցե իշխանության չի եղել
Նրա փաստաբանը նշել է, որ մեղադրանք դեռ չկա, խոսքը կասկածանքի մասին է