ԱՆ․ Պատերազմում զոհվածների ծնողների համար արհեստական բեղմնավորումն անվճար կլինի![]() 22 մարտի 2021 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Ծնելիության խթանման ծրագրերից մեկը` արհեստական բեղմնավորումն անվճար կդառնա մի քանի խմբի, այդ թվում՝ 44-օրյա պատերազմում զոհված զինվորների և կամավորների ծնողների համար, հայտարարել է Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։ «Պետական պատվերով արհեստական սերմնավորում և բեղմնավորում կարող են անել 44-օրյա պատերազմում զոհված զինվորների և կամավորների ծնողները, զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք, եթե կնոջ հաշմանդամությունը հակացուցում չի հղիության համար, սահմանամերձ բնակավայրերի բնակիչները և ընտանեկան նպաստի համակարգից օգտվողները՝ 28 և ավելի միավոր գնահատված», - ասել է Փաշայանը։ Նրա խոսքով` Հայաստանում ժողովրդագրական լուրջ մարտահրավերներ կան, և այս ծրագիրը միտված է դրանց լուծմանը։ «Մեր երկրում վերարտադրության գործակիցն այսօր 1.6 է, իսկ պարզ վերարտադրության համար անհրաժեշտ է, որ ցուցանիշը լինի առնվազն 2.1։ Իսկ անպտղության խնդրին բախվում են կանանց 14.9%-ը, տղամարդկանց` 9.5%-ը», - ասել է նա։ 2020-ին ծրագրի շրջանակում իրականցվել էր 49 սաղմի տեղադրում, իսկ 2021-ին արդեն՝ 44: 2021-ին 917 մլն դրամ է նախատեսված այս ծրագրի համար՝ 3 անգամ ավելի, քան նախորդ տարի: Ծրագրի շրջանակում մինչ օրս արդեն 62 երեխա է ծնվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |