Փոխնախարար․ Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի երկարաձգումը շարունակում ենք քննարկել22 մարտի 2021 - 18:17 AMT PanARMENIAN.Net - էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը տեղեկացրել է, որ Թուրքիայից ապրանքների ներկրման էմբարգոն երկարաձգելու շուրջ քննարկումները շարունակվում են։ 2021-ի հունվարի 1-ից Հայաստանում Թուրքիայից ապրանքների ներմուծման արգելք է գործում։ «Էմբարգոն կարճ հատված է գործում, չենք կարող դեռ գնահատել փոփոխությունները։ Բայց կատաստրոֆիկ հարված չենք տեսնում, և արգելքը երկարաձգելու խոսակցությունները գնում են», - ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։ Նախարարը նշել է, որ Հայաստանում, ինչպես և Ադրբեջանում, պատերազմից հետո ներդրումային միջավայրը վատացել է, բայց երկիրը դեռ ունի իր խաղաքարտերը։ «Հայաստանը հետաքրքիր է ներդրողներին իր աշխատաշուկայի որակով, ԵԱՏՄ շուկա ունենալով, համեմատաբար թափանցիկ աշխատելաոճով։ Կարճաժամկետ է այս խնդիրը», - ասել է նա։ Կառավարությունը 2020թ․ հոկտեմբերի 20-ին ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա, այն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 31-ին, գործում է 6 ամիս: 2019 թվականին Թուրքիայից Հայաստան ապանքների ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է մոտ $270 մլն։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |