ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարները քննարկել են Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումները

ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարները քննարկել են Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումները

PanARMENIAN.Net - Հատուկ անդրադարձ է կատարվել Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումներին

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցում հատուկ անդրադարձ են կատարվել Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումներին։

Քննարկվել են նաև հայկական զինված ուժերում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները։

Դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև հայ-ռուսական ռազմական համագործակցության, մասնավորապես՝ համատեղ զորախմբերի միասնական գործողությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը։

2021թ․ ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարները հեռախսազրույցներ են ունեցել նաև հունվարի 21-ին, փետրվարի 1-ին, 25-ին և 27-ին, ինչպես նաև մարտի 10-ին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---