Ուկրաինայում կինը մահացել է AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստվելուց 3 օր անց

Ուկրաինայում կինը մահացել է AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստվելուց 3 օր անց

PanARMENIAN.Net - Ուկրաինայում զինծառայող կինը մահացել է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության և Օքսֆորդի համալսարանի մշակած կորոնավիրուսի դեմ Covishield պատվաստանյութով պատվաստվելուց 3 օր անց։ Սա առաջին նման դեպքն է Ուկրաինայում։

Նրա մահվան մասին հայտնել է ԶՈւ բժշկական ուժերի հրամանատարությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Օդեսայի շրջանում պայմանագրային կին զինծառայողը զորամասից դուրս, ծառայությունից դուրս ժամանակահատվածում, հանկարծակի կորցրել է գիտակցությունը։ Ռազմական և քաղաքացիական բժիշկները վերակենդանացման միջոցներ են ձեռնարկել, որոնք, սակայն, արդյունք չեն տվել»,- ասվում է Ուկրաինայի ՊՆ հաղորդագրույան մեջ։

ՊՆ բժշկական ուժերի հրամանատարությունը խոստովանել է, որ մարտի 21-ին կինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Ընդ որում, հաջորդ օրն առավոտյան նա ոչ մի բողոք չի ունեցել, սակայն նշվում է, որ «նա տառապում էր հիպերտոնիայով»։

Դատաբժշկական փորձաքննություն կանցկացվի։

Կորոնավիրուսի դեմ պատվաստումներն Ուկրաինայում սկսվել են փետրվարի 24-ին։ Հնդկաստանից այդ երկիրը ստացել է Covishield պատվաստանյութի 500,000 դեղաչափ։ Այլ պատվաստանյութեր երկիրը դեռ չի ստացել։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---