ԴՆԹ միջոցով հայտնաբերվել է անհետ կորած եղբայրներից Արսեն Աղասյանի աճյունը

ԴՆԹ միջոցով հայտնաբերվել է անհետ կորած եղբայրներից Արսեն Աղասյանի աճյունը

PanARMENIAN.Net - Փրկարարաորոնողական աշխատանքների արդյունքում և ԴՆԹ հետազոտության նույնականացմամբ հայտնաբերվել է Արցախյան պատերազմում Մատաղիսի պաշտպանական դիրքերում անմահացած Արսեն Աղասյանի աճյունը։ Այդ մասին ասվում է «Զինվորի հետ, զինվորի կողքին» բարեգործական կազմակերպության ֆեյսբուքյան էջում։

«5 ամիս է երկու հարազատ եղբայրներով անհետ կորած են համարվում։

Արսեն Աղասյանը դարձավ հավերժի ճամփորդ, իսկ Արթուր Աղասյանն անհետ կորած ճակատագրով հերոս...»,- ասվում է գրառման մեջ։

Զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1518 աճյուն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---