Դատարանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանի հայցը![]() 25 մարտի 2021 - 18:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ, վերադարձրել է Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի։ Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում՝ այն ստանալուց հետո 5 օրյա ժամկետում, գրում է Aysor.am-ը։ L Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ Սարգսյանի և Փաշինյանի՝ խնդրելով առ ոչինչ ճանաչել իրավունքի ուժով ընդունված Հանրապետության նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021 թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ: Գասպարյանը դիմում է ուղարկել նաև ՀՀ գլխավոր դատախազություն. Նա պահանջում է քրեական գործ հարուցել վարչապետի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի դեմ՝ ՔՕ 308 հոդվածի 2-րդ կետով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Կառավարությունը մարտի 22-ին հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնին։ Մինչդեռ ավելի վաղ Վարչական դատարանը բավարարել է Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել նրա պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Վարչականի որոշումից հետո վարչապետի աշխատակազմը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե Գասպարյանը ազատված է ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |