Դատախազություն․ Օնիկ Գասպարյանի՝ հանցագործության մասին հաղորդումը ՀՔԾ-ում է![]() 26 մարտի 2021 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազությունը Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի ներկայացրած՝ հանցագործության մասին հաղորդումն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն, PanARMENIAN.Net ին ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Գասպարյանը պահանջում է քրգործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի դեմ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ավելի վաղ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանն ասել էր, որ կառավարության հայտարարության հետևանքները և քրեաիրավական են, և վարչաիրավական. համապատասխան հաղորդումները հանցագործության մասին կներկայացվեն իրավասու մարմիններին։ Կառավարությունը մարտի 22-ին հայտարարել էր, թե Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված Գլխավոր շտաբի պետի պաշտոնին։ Փետրվարի 25-ին Նիկոլ Փաշնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ որոշել է պաշտոնից ազատել Օնիկ Գասպարյանին: Նույն օրն, ավելի վաղ, ՀՀ զինված ուժերը պահանջել էր վարչապետի և կառավարության հրաժարականը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |