Կարեն Քեռյանը՝ ԲՈԿ նախագահ![]() 26 մարտի 2021 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Կարեն Քեռյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ է նշանակվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը: Քեռյանը ֆիզմաթ գիտությունների թեկնածու է։ ԲՈԿ նախագահի պաշտոնը 6 ամիս թափուր էր Սմբատ Գոգյանի՝ պաշտոնից հրաժարական տալուց հետո։ Գոգյանն ազատման դիմում էր գրել 2020-ի մայիսին, Փաշինյանը նրա ազատման որոշումը ստորագրել էր սեպտեմբերին։ Գոգյանը որպես հիմնավորում նշել էր, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ, և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |