Եղանակը 5-7 աստիճանով կցրտի, տեղումներ են սպասվում![]() 26 մարտի 2021 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 27-28-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Մարտի 28-29-ը գիշերային ժամերին Հայաստանում՝ հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3-ից -4, հողի մակերևույթին՝ -5-ից -7 աստիճան։ Մարտի 26-ի ցերեկը, 27-ին շրջանների զգալի մասում, 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն։ Մարտի 28-30-ը, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանում մարտի 26-ի ցերեկը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Մարտի 27-ին բարձրադիր վայրերում կարող է թաց ձյուն տեղալ։ Մարտի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |