ԼՀԿ պատգամավոր․ Մերժվել է դիմակ չկրելու տուգանքների համաներման առաջարկը![]() 26 մարտի 2021 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի՝ դիմակ չկրելու տուգանքների համաներման առաջարկը, այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարել է ինքը՝ Եղիազարյանը։ Պատգամավորը Կառավարության մերժումը որակել է որպես «քաղաքացիների նկատմամբ հերթական անտարբերության դրսևորում»։ «Այսօր կառավարությունից ստացել եմ մերժում, անկախ այն հանգամանքի, որ տուգանքները կիրառվել են քաղաքացիների հիմնարար իրավունքների խախտումներով (առկա են բազմաթիվ դատական ակտեր): Կառավարությունը առաջարկում է, որ իրենց կողմից օրենքի էական խախտումներով կիրառված տուգանքները քաղաքացիները վիճարկեն դատական կարգով»,-գրել է նա։ Պատգամավորը հիշեցրել է, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում դիմակներ չկրելու տուգանքների համաներման համար դիմել էր 2021-ի փետրվարին։ Կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու համար՝ Կառավարությունը 10,000 դրամ տուգանք էր սահմանել դիմակ չկրելու կամ այն սխալ կրելու դեպքում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |