Ոստիկանություն․ Նորաստեղծ պարեկայինի աշխատավարձն է սահմանվել, մյուսներինը չի փոխվել

Ոստիկանություն․ Նորաստեղծ պարեկայինի աշխատավարձն է սահմանվել, մյուսներինը չի փոխվել

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որտեղ ասվում է, որ զանգվածային լրատվության միջոցներում և սոցցանցերում տարածված տեղեկատվությունը ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ իրականությանը չի համապատասխանում։

Նշվում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է նորաստեղծ պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձի չափը:

Մինչդեռ ոստիկանության մյուս ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունեցել։

2021-2022 թթ․ նախատեսվում է ամբողջ հանրապետությունում անցում կատարել պարեկային ծառայության:Երևանում ծառայությունը կգործարկվի 2021թ․ հուլիսից։ Կառավարության որոշմամբ պարեկային ծառայության կրտսեր տեսուչների աշխատավարձը սահմանվել է նվազագույն հաշվարկային 320 հազար դրամ (հարկված՝ 245 հազար դրամ)։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---