Վրաստանը 2024-ին ԵՄ-ին լիիրավ անդամակցության հայտ կներկայացնի

Վրաստանը 2024-ին ԵՄ-ին լիիրավ անդամակցության հայտ կներկայացնի

PanARMENIAN.Net - Վրաստանը 2024թ. Եվրամիությանը լիիրավ անդամակցության հայտ կներկայացնի։ Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի և Շենգենի գոտու երկրների միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմի գործարկման 4-րդ տարեդարձի կապակցությամբ ելույթում։

«Մենք շարունակում ենք աշխատել ԵՄ-ին լիիրավ անդամակցության ուղղությամբ և մտադիր ենք պաշտոնական հայտ ներկայացնել 2024-ին»,- ասել է նա, գրում է «Էխո Կավկազա»-ն։

Նա նշել է, որ արվում է առավելագույնը, որպեսզի Վրաստանի հանրությունը կարողանա օգտվել եվրաինտեգրման բարիքներից:

2017 թվականից Վրաստանի քաղաքացիները ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման շրջանակում կարող են զբոսաշրջային և գործնական ուղևորություններ կատարել դեպի ԵՄ երկրներ մինչև 90 օր ժամկետով, կես տարին մեկ անգամ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---