Ճապոնիան սարքավորումներ է տվել ԱԻՆ-ին՝ լայնամասշտաբ նկարահանումների համար![]() 29 մարտի 2021 - 16:22 AMT PanARMENIAN.Net - «Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի» շրջանակում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը սարքավորումներ է ձեռք բերել, որոնք կօգտագործվեն ծրագրով նախատեսված վարժանքների ընթացքում լայնամասշտաբ նկարահանումներ իրականացնելու, տեսանյութեր մշակելու, ինչպես նաև օպերատիվ նկարահանում իրականացնող նկարահանող խմբի և ԱԻՆ-ում ստեղծվելիք տեղեկատվական կենտրոնի միջև կապն ապահովելու նպատակով: Բացի այդ, սարքավորումները կօգտագործվեն ԱԻՆ-ի կողմից ծրագրին առնչվող գործողությունների համար՝ ճապոնական կողմի հետ գործակցությամբ։ Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արկադի Բալյանը շնորհակալություն է հայտնել ճապոնական կողմին արդյունավետ գործակցության համար՝ նշելով, որ այս աջակցությունն ու փորձի փոխանակումը նպաստում են ԱԻՆ-ի տեղեկատվական կարողությունների զարգացմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |