Դատախազություն․ Նախագահի քաղաքացիության մասին հաղորդումը ՀՔԾ-ում է![]() 1 ապրիլի 2021 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազությունը ստացել է նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու վերաբերյալ մի խումբ փաստաբանների հաղորդումը, ասել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։ «Նախնական ուսումնասիրության արդյունքում հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը որոշելու հանձնարարությամբ»,-նշել է Աբրահամյանը: ՔՕ 180-181-րդ հոդվածները համապատասխանաբար վերաբերում են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգին և հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումներին։ Ավելի վաղ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարել էր, որ 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին՝ կապված նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ։ Ըստ հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012–ին Միացյալ Թագավորության առնվազն 10 տարվա քաղաքացիություն է ունեցել և ՀՀ նախագահ է ընտրվել 2018-ի մարտի 2-ին այն դեպքում, երբ չի բավարարել վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |