Եգիպտոսը $ 1 մլրդ է գնահատել Սուեզի արգելափակումը․ Բեռնանավի սեփականատերը համաձայն է վճարել

Եգիպտոսը $ 1 մլրդ է գնահատել Սուեզի արգելափակումը․ Բեռնանավի սեփականատերը համաձայն է վճարել

PanARMENIAN.Net - Եգիպտոսը մոտ 1 միլիարդ դոլար է գանահտել Ever Given բեռնանավի պատճառով Սուեզի ջրանցքի արգելափակման ընթացքում կրած վնասը՝ ջրանցքի պարապուրդը, ծանծաղուտից նավը հանելու համար գործարկված սարքավորումների և մեքենաների արժեքը և 800 փրկարարի աշխատանքի վարձատրությունը։ Այդ մասին հայտարարել է Սուեզի ջրանցքի կառավարման ղեկավար Ուսամա Ռաբիան։

«Մենք պատկառելի գումար ենք ուզելու։ Մենք փրկել ենք նավն առանց լուրջ վնասվածքների կամ կորուստների»,-ասել է նա, գրում է tjournal.ru-ն։

Ռաբիան չի հստակեցրել, թե ով պետք է վճարի փոխհատուցումը։ Ապրիլի 1-ին Ever Given բեռնանավի սեփականատերն արդեն համաձայնություն էր տվել վճարել ջրանցքի արգելափակման համար։ Այդ մասին ասել է Եգիպտոսի նախագահի ծովային նավահանգիստների և Սուեզի ջրանցքի զարգացման գծով խորհրդական, ծովակալ Մոհաբ Մամիշը։

«Ոչ, գործը դատարան չի հասնի, նավի սեփականատերը մտադիր է վճարել փոխհատուցումը»,-ասել է նա։

Իշխանությունները զգուշացրել են, որ եթե ջրանցքի ծախսերը չփոխհատուցվեն, Ever Given-ն իր 3․5 մլրդ դոլարի բեռով չի կարողանա լքել Եգիպտոսը։

Պանամայի դրոշի տակ նավարկող Ever Given բեռնանավը արգելափակել էր Սուեզի ջրանցքը մարտի 23-ին՝ մտնելով Կարմիր ծովի կողմից։ Նավի վրա ավելի քան 20,000 ծանրաքաշ կոնտեյներ կա։ Նավը Չինաստանից Ռոտերդամ էր մեկնում։ Հյուսիսային ուղղությամբ ընթանալիս նավի վրա ամբողջությամբ անջատվել է էլեկտրականությունը, մեկ այլ տվյալներով՝ պատճառը ուժգին քամին էր և հզոր ավազահողմը։ Նավը հանել են ծանծաղուտից մարտի 29-ին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---