Կաթողիկոսը ԵԽ պատգամավորներին ներկայացրել է 44-օրյա պատերազմի վնասները

Կաթողիկոսը ԵԽ պատգամավորներին ներկայացրել է 44-օրյա պատերազմի վնասները

PanARMENIAN.Net - Գարեգին Բ-ն Եվրախորհրդարանի պատգամավորին ներկայացրել է 44-օրյա պատերազմի պատճառած վնասները, փոխանցում են Մայր Աթոռից։

Ապրիլի 4-ին Կաթողիկոսը Մայր աթոռում ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիին և պատգամավորի գործընկեր Ժիսլեն Ֆրնաքվիլին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի ուղեկցությամբ։ Նույն օրն առավոտյան ֆրանսիացի հյուրերը Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ներկա էին գտնվել պատարագին։

«Եվրախորհրդարանի պատգամավորն անդրադարձավ այցի նպատակներին՝ ծանոթանալու հետպատերազմյան իրավիճակին, առկա խնդիրներին, մասնավորապես Արցախի հայկական հոգևոր-մշակութային արժեքների պահպանության հարցերին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հանգամանորեն ներկայացնելով արցախյան երկրորդ պատերազմի պատճառած վնասները և առկա մարտահրավերները, հույս հայտնեց, որ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և դրանից բխող մնացյալ երևույթները կարժանանան միջազգային հանրության և Եվրախորհրդարանի պատշաճ արձագանքին»,-նշվում է հաղորդագրույթան մեջ։

Վեհափառը գնահատանք է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին և բարեկամ ժողովրդին «բոլոր ժամանակներում ծանր և դժվարին օրերին Հայաստանին օժանդակելու և զորակցելու համար»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---