Փաշինյան․ Թուրքիան պետք է փոխի ՀՀ հանդեպ ագրեսիվ քաղաքականությունը

Փաշինյան․ Թուրքիան պետք է փոխի ՀՀ հանդեպ ագրեսիվ քաղաքականությունը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Interfax-ին հարցազրույցում անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին, ասել է, որ այդ երկիրը պետք է փոխի ՀՀ հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը։

Պատասխանելով հարցին, թե որքանով է տնտեսական կապերի հաստատումը տարածաշրջանում կախված քաղաքական գործոնից, մասնավորապես՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից՝ Փաշինյանը հիշեցրել է, որ Թուրքիան է միակողմանի փակել հայ-թուրքական սահմանը դեռևս 1993-ին։

«Հայաստանը միշտ հանդես է եկել առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օգտին, սակայն Թուրքիան մերժում էր դա։ Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր ծավալ ստացավ Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի ժամանակ։ Մասնավորապես, Թուրքիան անմիջական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին՝ նաև ահաբեկիչ գրոհայինների տեղափոխելով ղարաբաղյան հակամարտության գոտի։ Այդ համատեքստում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման և տնտեսական տեսքի վերականգնման համար անհրաժեշտ է, որ Թուրքիան փոխի ՀՀ հանդեպ այդ ագրեսիվ քաղաքականությունը»,- ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ Փաշինյանը, խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակից, ասել է, որ ամենամեծ խնդիր միմյանց թշնամական ընկալումն է, որր հեշտ լուծվող հարց չէ, բայց դրա ճանապարհին առաջին քայլը կարող է լինել կոմունիկացիաների բացումը։

«Խնդիրն այն է, որ մեզ ընկալում են որպես թշնամի և մենք ընկալում ենք որպես թշնամի։ Քանզի մեզ ընկալում են որպես թշնամի, էնքան մենք ընկալում ենք որպես թշնամի։ Ինչքան մենք ընկալում ենք որպես թշնամի, էնքան մեզ ընկալում են որպես թշնամի։ Նույնիսկ շատ դժվար է գտնել մեկնարկային կետը, որից էս պրոցեսը սկսվել ա», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---