ԱՄՆ-ն ՀՀ-ին հավելյալ $1 մլն է հատկացրել՝ աջակցելու Covid-19-ի դեմ պատվաստմանը

ԱՄՆ-ն ՀՀ-ին հավելյալ $1 մլն է հատկացրել՝ աջակցելու Covid-19-ի դեմ պատվաստմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ կառավարությունը Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով հավելյալ $1 մլն է տրամադրում` կորոնավիրուսի դեմ Հայաստանում պատվաստման գործընթացին աջակցելու համար:

Այսպիսով, մինչ այժմ Հայաստանում համավարակի դեմ պայքարին ԱՄՆ ՄԶԳ տրամադրած ընդհանուր ֆինանսավորումը դառնում է $11 մլն-ից ավելի։

Այն ներառում է արտակարգ իրավիճակի համար նախատեսված ֆինանսավորում՝ առողջապահական հրատապ կարիքները բավարարելու, ինչպես նաև ժողովրդավարական զարգացման և տնտեսական աճի վրա համավարակի երկրորդային և երրորդային ազդեցությունները մեղմելու համար:

«Համաճարակի ամբողջ ընթացքում ԱՄՆ-ն գործակցել է Հայաստանի հետ՝ Covid-19-ի դեմ պայքարում: Այս նոր օժանդակության միջոցով մենք կշարունակենք աշխատել միասին` հաղթահարելու Covid-19-ը և նախապատրաստվելու հանրային առողջության հետագա սպառնալիքներին»,- հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

ՄԶԳ-ից նշում են նաև, որ համավարակի բռնկումից ի վեր ԱՄՆ-ն սերտորեն գործակցում է ՀՀ-ի հետ հանրային առողջության պահպանման համար։ Այդ գործակցությունը ներառում է լաբորատոր կարողությունների ամրապնդման և ծանր դեպքերի կառավարման ֆինանսավորում, հիմնական սարքավորումների ապահովում, աջակցություն խոցելի տնային տնտեսություններին և երեխաներին, Հայաստանի կառավարության ճգնաժամային հաղորդակցության խթանում, արտակարգ իրավիճակների պատրաստվածության և արձագանքի ուժեղացում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---