ԳՇ պետն այցելել է ՀՀ արևելքում տեղակայված զորամասեր

ԳՇ պետն այցելել է ՀՀ արևելքում տեղակայված զորամասեր

PanARMENIAN.Net - Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 6-ին այցելել է Հայաստանի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր, ստուգել անձնակազմի պատրաստվածության մակարդակը։

ԳՇ պետը եղել է նաև 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացվող ինժեներական և ամրաշինական աշխատանքներին։

Դավթյանը հրահանգներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակն էլ ավելի բարձրացնելու վերաբերյալ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---