ԶԼՄ․ Zoom-ն արգելել է վաճառել վճարովի տարբերակն ԱՊՀ երկրների պետհաստատություններին 7 ապրիլի 2021 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Zoom Video Communications-ն արգելել է իր դիստրիբյուտորներին վաճառել առցանց կոնֆերանսների վճարովի ծառայությունը ՌԴ և ԱՊՀ երկրների պետական հաստատություններին և ընկերություններին։ Առաջին հերթին կարող են տուժել կրթական հաստատությունները, որոնք օգտվում էին Zoom-ի ծառայություններից, գրում է «Կոմերսանտը»՝ ռուսաստանյան դիստրիբյուտոր «ՌայթԿոնֆի» նամակին հղումով։ Դիստրիբյոտորի գլխավոր տնօրեն Անդրեյ Պետրենկոն հաստատել է նամակի իսկությունը, սակայն հավելել է, որ հստակեցվում են հետագա աշխատանքի մանրամասները։ Նա չի բացառել, որ ընկերությունն առանձին պրոդուկտ կստեղծի պետական հատվածի համար։ Պետրենկոն նաև նշել է, որ գործող պայմանագրերով աշխատանքը կշարունակվի։ Zoom Video Communications-ի ԱՄՆ-ում գտնվող գլախմասային գրասենյակից ասել են, որ այդ հաղորդագրությունները հիմնված են «գործընկերային հիմունքով վաճառքներով զբաղվող գործակալություններից մեկի հայտարարության վրա» և ասել են, որ տեղեկատվությունը հարկավոր է ճշտել։ Zoom-ի վճարովի տարբերակը թույլ է տալիս մինչև 100 օգտատիրոջ մասնակցություն ապահովել կոնֆերանսին և ժամանակային սահմանափակում չունի։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |