Զեյնալյան․ Պատվաստումների համար հերթեր են, մտադիր ենք ևս 800 մլն դրամի պատվաստանյութ ներկրել![]() 7 ապրիլի 2021 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն առաջիկայում պատրաստվում է ևս 800 մլն դրամի պատվաստանյութ ներկրել համաշխարհային միասնական գնումների հարթակի միջոցով։ Այդ մասին հայտնել է ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։ Նա հավելել է, որ «մեծ պահանջարկ կա, հերթագրումներ կան պատվաստումների համար», գրում է Sputnik Արմենիան։ «Միասնական հարթակի հետ կա պայմանագիր։ Եթե չեմ սխալվում, արդեն իսկ փոխանցվել է նախնական գումարը` 800 մլն դրամի չափով, որպեսզի այնտեղից տրամադրվեն պատվաստանյութեր` Pfizer, AstraZeneca և Moderna ֆիրմաների։ Հարթակում գրանցված է այդ 3 պատվաստանյութը»,- ասել է Զեյնալյանը։ Նա հավելել է, որ ՌԴ-ի ու միասնական հարթակի միջև բանակցություններ են ընթանում` ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութը ևս հարթակում ներառելու համար։ Մինչ այդ, նրա խոսքով, Հայաստանը ևս ՌԴ-ի հետ բանակցում է ռուսական պատվաստանյութի նոր խմբաքանակ ներկրելու հարցի շուրջ։ «2000 չափաբաժին նվիրատվության ձևով տրվել է ՀՀ-ին, որոնք ներարկվել են ռիսկային խմբերի անձանց` ինֆեկցիոնիստներին, այն բժիշկներին, որոնք անմիջականորեն զբաղվում են հիվանդների բուժմամբ։ Բնականաբար, դա շատ փոքր խմբաքանակ է։ Հիմա բանակցություններ են գնում նաև ՌԴ-ի հետ իրենց պատվաստանյութը ձեռք բերելու ուղղությամբ»,- ասել է Զեյնալյանը։ AstraZeneca-ի անվտանգության մասին հարցերին Զեյնալյանը պատասխանել է, որ ԱՀԿ-ի տվյալներով՝ պատվաստանյութի ու պատվաստվողների մոտ ի հայտ եկած բարդացումների ուղիղ կապն ապացուցված չէ։ Զեյնալյանը նաև վստահեցրել է, որ Հայաստանում բավական մեծ է պատվաստվել ցանկացողների թիվը։ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն ապրիլի 7-ին հասել է 198,898։ Փաստացի բուժում է ստանում 16,088 մարդ, գրանցվել է մահվան 3647 դեպք: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |