ՖԲ-ում հայհոյելու համար մինչև 300,000 դրամ տուգանք է առաջարկվում![]() 7 ապրիլի 2021 - 21:31 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը հայհոյանքի համար տուգանքներ սահմանող հոդվածով։ Ըստ նախագծի` հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյանքը կամ ցանկացած ձևով անպարկեշտ վիրավորանքը տուգանվում է 100-150 հազար դրամով, իսկ տարվա ընթացքում 2-րդ անգամ նույն արարքը կրկնելու դեպքում՝ 150-300 հազար դրամով։ Հոդվածը չի տարածվում խուլիգանության դեպքերի վրա։ Ավելի վաղ ԱԺ-ն ընդունել էր իշխող «Իմ քալի» պատգամավոր Ալեն Սիմոնյանի նախագիծը, որով զրպարտության ու վիրավորանքի համար տուգանքների վերին շեմը բարձրացվել է մինչև 6 մլն և 3 մլն դրամ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |