ԶԼՄ․ Գերմանիան մտադիր է բանակցել «Սպուտնիկ V»-ի գնման շուրջ

ԶԼՄ․ Գերմանիան մտադիր է բանակցել «Սպուտնիկ V»-ի գնման շուրջ

PanARMENIAN.Net - Գերմանիան մտադիր է բանակցել կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութի գնման շուրջ, սակայն վերջնական որոշումը կախված կլինի նրանից, թե արդյոք ՌԴ-ն պատվաստանյութի մասին տեղեկությունները կներկայացնի եվրոպական կանոնակարգողին։ Այդ մասին տեղեկացրել է Reuters-ը՝ իր աղբյուրներին հղումով։

Ապրիլի 7-ին Եվրահանձնաժողովը հայտնել է ԵՄ անդամ երկրների առողջապահության նախարարներին, որ մտադիր չէ նախնական բանակցություններ վարել Ռուսաստանի հետ «Սպուտնիկ V»-ի դեղաչափերի գնման շուրջ, ինչպես արել է նախկինում՝ պատվաստանյութերի այլ արտադրողների դեպքում, գրում է ՌԲԿ-ն։

Ուստի Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը հայտարարել է, որ Բեռլինն ինքը նախնական բանակցություններ կսկսի Մոսկվայի հետ։ Առաջին հերթին երկրին հետաքրքրում է, թե ինչ ծավալով և երբ կկարողանա Ռուսաստանը մատակարարել պատվաստանյութը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը խոստացել է լուծել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անհրաժեշտ առաքումների հարցը։ Փաշինյանն ասել է, որ ՀՀ-ին ավելի քան 1 մլն դեղաչափ է հարկավոր։ Ապրիլի 8-ին ՀՀ-ն ստացել է պատվաստանյութի 15,000 դեղաչափ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---