Զինծառայությունից խուսափածներին կհամաներեն 8 ապրիլի 2021 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում համաներում կհայտարարվի մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայակազմերի պարտադիր զինվորական ծառայությունից, ինչպես նաև վարժական հավաքներից խուսափած անձանց համար։ Կառավարությունը հավանություն է տվել արդարադատության նախարարության նախագծին։ ԱՆ-ն մշակել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով` համաներում կստանան 5000-ից ավելի հետախուզման մեջ գտնվող ու 124 դատապարտված անձ։ «Համաներումը չի կիրառվելու այն անձանց նկատմամբ, ովքեր համաներման ակտն ուժի մեջ մտնելու դրությամբ մեղադրվում կամ մեղադրվել են ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածներով»,- ասել է Բադասյանը։ Նախագծի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համաներումը կիրառվում է հատկապես այն քաղաքացիների համար, որոնք Հայաստանում չեն ու չեն կարողանում վերադառնալ քրեական հետապնդման ենթարկվելու պատճառով։ Վարչապետը նշել է՝ իր կարծիքով՝ սա ճիշտ որոշում է, և իրենք քաղաքական պատասխանատվություն են վերցնում այն ընդունելու համար։ Նախարար Բադասյանը նշել է նաև, որ մի շարք դեպքերում համաներման հնարավորությունի չի տարածվի զինծառայությունից խուսափածների վրա։ Կառավարությունում ընդգծել են, որ սա քաղաքական որոշում է։ Վարչապետը նշել է, որ սա նոր փուլ է՝ Սփյուռքի հետ հարաբերություններում նոր էջ բացելուն ընդառաջ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |