ՍԴ-ն ստացել է նախագահի դիմումը․ 20 օրում կուսումնասիրի![]() 12 ապրիլի 2021 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ին Սահմանադրական դատարանը Mulberry էլեկտրոնային համակարգով ստացել է ՀՀ նախագահի դիմումը՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։ Դիմումը մուտքագրվել է ապրիլի 12-ին, ասվում է ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանի ֆեյսբուքյան էջում: Դիմումի նախնական ուսումնասիրման համար սահմանված է 20-օրյա ժամկետ։ Նախագահականից հիմնավորել են, թե առաջարկվող կարգավորումներն «իրավիճակային են և առերևույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքներին և պահանջներին համապատասխանելու տեսանկյունից»: Նախագահ Արմեն Սարգսյանը Դատական օրենսգրքում փոփոխությունների սահմանադրականությունը որոշելու հարցով դիմել է ՍԴ։ Ըստ նախագահի՝ «օրենքն առերևույթ հակասում է Սահմանադրությանը»։ Օրենքը նախատեսում է դատավորների որոշակի ներքին մասնագիտացում՝ հիմնված գործի, դրա բարդության վրա։ Նախատեսվում է նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումի հիման վրա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, Բարձրագույն դատական խորհրդում այն քննարկելու խնդիրը՝ առանց իրավասու մարմինների կողմից նախապես կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |