Անհետ կորածների ու գերիների հարազատները Կառավարության մոտ են․ Ուզում են հանդիպել վարչապետին

Անհետ կորածների ու գերիների հարազատները Կառավարության մոտ են․ Ուզում են հանդիպել վարչապետին

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին Կառավարության շենքի առջև կրկին հավաքվել են 44-օրյա պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները, նրանք ցանկանում են հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ծնողները նշել են, թե հույս ունեն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինայնը կարող է ասելիք ունենալ, փոխանցում է Armlur.am-ը:

Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ իրենք ծնողների անունների ցանկ են փոխանցել՝ վարչապետի հետ հանդիպման խնդրանքով, առայժմ հանդիպամ մասին իրենց չեն հայտնել։

44-օրյա պատերազմից հետո անհետ կորածների ու գերիների հարազատները պարբերաբար հավաքվում են Կառավարության, պաշտպանական գերատեսչության շենքերի առջև՝ պահանջելով հստակություն՝ գերիների վերադարձի, հարազատների ճակատագրի մասին։ Նրանց հետ մի քանի անգամ հանդիպել է նաև վարչապետ Փաշինյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---