ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 11 անդամ հրաժարական է տվել․ Խոսնակն ասում է՝ պատասխանատվությունից են խուսափում

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 11 անդամ հրաժարական է տվել․ Խոսնակն ասում է՝ պատասխանատվությունից են խուսափում

PanARMENIAN.Net - ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանական թևի 11 ներկայացուցիչ հրաժարականի դիմում է գրել, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի ղեկավար Խաչիկ Աբաջյանը՝ նշելով, որ նպատակ կա լուծարելու խորհուրդը։

ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, թե իշխանությունն այսկերպ շարունակում է «քաոս ստեղծել»։

«Սա Կառավարության քաղաքականության շարունակությունն է, որով իրենք կամ խուսափում են խատասխանատվությունից, կամ շարունակում քաոս տարածել։ Նախորդ նիստի ժամանակ Կառավարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները չէին եկել, ասում էին` պատահական է ստացվել։ Մյուս կողմից իշխանությունը փորձում է խոսափել պատախանատվությունի և հույս ունի, որ մինչև նոր խորհուրդ ձևավորվելն ուժի մեջ կմտնի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և ինքը կգա խորհրդի նիստի՝ գերիշխող դիրք ունենալով»,-նշեց Էմին-Տերյանը։

Ըստ նրա՝ հոգաբարձուների խորհրդի անդամը պետք է պաշտպանի ԵՊՀ շահը, այլ ոչ այն կազմակերպության, որտեղից եկել է։

Ավելի վաղ, ԵՊՀ-ն ու ԳԱԱ-ն նախագահ Արմեն Սարգսյանին հորդորել էին չստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը՝ այն համարելով հակասահմանադրական։ Օրենքը նախատեսում է, որ բուհերի խորհուրդների կազմում 9 անդամից 5-ը պետք է լինեն նախարարության ներկայացուցիչներ: Նախատեսվում է նաև, որ բուհերի ռեկտորին ընտրում է կառավարման խորհուրդը:

Ընթերցեք նաև․ ԵՊՀ-ն ու ԳԱԱ-ն նախագահին կոչ են անում չստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---