Դատախազություն․ Նարեկ Սարգսյանը կրկին կալանավորվել է

Դատախազություն․ Նարեկ Սարգսյանը կրկին կալանավորվել է

PanARMENIAN.Net - Վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազության բողոքը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը կալանավորվել է, տեղեկացնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Վճռաբեկ դատարանն ապրիլի 12-ի որոշմամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը, բեկանել Վերաքննիչի՝ 2020թ․ նոյեմբերի 12-ի որոշումը և օրինական ուժ տվել ամբաստանյալ Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին Ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը»,-նշվում է հայտարարության մեջ։

Սարգսյանը հետախուզման մեջ էր 2018-ից, նա 2019-ին արտահանձնվել էր Հայաստան և նրան մի շարք մեղադրանքներ էին առաջադրվել։ Դատական երկարատև պրոցեսներից հետո Վերաքննիչ դատարանը 2020-ին բավարարվել էր Սարգսյանի պաշտպանների բողոքը մասնակիորեն՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել էր, Ն․Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանավորումը փոխվել էր, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել գրավը՝ 25 մլն դրամի չափով։ ՀՀ վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ էլ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացվել էր Վճռաբեկ բողոք, որն ամբողջությամբ բավարարվել է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---