Քոչարյանի գործով նիստը հետաձգվել է․ Նա ներկա չէր՝ Covid-19 թեստ է հանձնել

Քոչարյանի գործով նիստը հետաձգվել է․ Նա ներկա չէր՝ Covid-19 թեստ է հանձնել

PanARMENIAN.Net - Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա չի եղել Մարտի 1-ի գործով դատական նիստին, բժշկի ցուցումով կորոնավիրուսի թեստ է հանձնել, դատական նիստի ժամանակ հայտնել է նրա պաշտպան Հայկ Ալումյանը, փոխանցում են պաշտպանական թիմից։

Նա նշել է, որ կորոնավիրուսի հաստատված դեպք է եղել Քոչարյանի մերձավոր շրջապատում։ Թե կոնկրետ ում մասին է խոսքը, Ալումյանը չի հայտնել՝ խնդրելով, որ այդ մասը քննարկվի դռնփակ ռեժիմով։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալի բացակայության պարագայում հնարավոր չէ շարունակել նիստը, այն պետք է հետաձգվի։ Հաջորդ նիստը կլինի մայիսի 4-ին, քանի որ մինչ այդ ես ամենամյա արձակուրդում եմ լինելու»,- հայտնել է դատավոր Աննա Դանիբեկյանը` պաշտպանական կողմից պահանջելով, որ Քոչարյանի թեստի պատասխանը ստանալուն պես դատարանին տեղեկացնեն այդ մասին, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 13-ին Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը) հարուցված քրգործով նիստ էր նշանակված։ Մյուս քրգործով` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 (սահմանադրական կարգը տապալելը) հոդվածով Քոչարյանի նկատմամբ քրհետապնդումը դադարեցվել է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---