ԱՆ․ Ապրիլի 13-ից սկսվում են Covid-19-ի դեմ լայնածավալ պատվաստումները![]() 13 ապրիլի 2021 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 13-ից սկսվում է կորոնավիրուսի դեմ լայնածավալ պատվաստումների գործընթացը, փոխանցում են Առողջապահության նախարարությունից։ «Պատվաստման համար առանձնացվել են ռիսկի խմբեր, դրանք են` 65 և բարձր տարիքի անձինք, 18-64 տարեկան քրոնիկ հիվանդները, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները»,- հայտնում են նախարարությունից։ ԱՆ-ից նշում են նաև, որ Հայաստան է ներկրվել 24,000 դեղաչափ AstraZeneca և 15,000 դեղաչափ՝ 7500 անձի համար «Սպուտնիկ V» պատվաստանյութերը: Պատվաստումներն իրականացվում են կամավորության սկզբունքով` ռիսկի խմբերի շրջանում: Ռիսկի խմբերում ընդգրկված 55-ից ցածր տարիքի անձինք կպատվաստվեն «Սպուտնիկ V»-ով, իսկ 55-ից բարձր տարիք ունեցողները՝ AstraZeneca-ով: Նախկինում ձեռք բերված 2000 դեղաչափ «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստվել են վարակվածներին սպասարկող բժշկական կենտրոնների բուժանձնակազմեր։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |